Մոսկվայում հայկական տոլմայի փառատոն է անցկացվել (լուսանկարներ)
Մոսկվայի Gayane’s՝ կովկասյան խոհանոցների ուտեստների ներկայացնող ռեստորանում մայիսի 23-ին հայկական ազգային ճաշատեսակի՝ տոլմայի փառատոն է կազմակերպվել։ Dolma Challenge խորագիրը կրող փառատոնի հեղինակներն են ռեստորատոր և հեռուստահաղորդավարուհի Գայանե Բրեյովան և լուսանկարիչ, բլոգեր Ալեքսանդր Ավերինը։
Փառատոնի շրջանակներում հանդես են եկել երեք թիմեր՝ խոհարարներից, տնային տնտեսուհիներից և պարզապես հայկական խոհանոցի սիրահարներից կազմված, որոնց պատրաստած հեղինակային տոլմաները համտեսել և գնահատել է պրոֆեսիոնալ ժյուրին՝ Գայանե Բրեյովայի,Ալեքսանդր Ավերինի և Անաստասիա Տրետյակովայի գլխավորությամբ:
«Կարծում եմ ՝ հրաշալի փառատոն է, որը ազգային ավանդույթները ներկայացնելու հնարավորություն է տալիս: Սա մեր մշակույթի անբաժան մասն է և այն փորձելու ենք տարածել, ներկայացնել մեր արտասահմանցի բարեկամներին, գործընկերներին»,- փառատոնի ավարտին ասել է Գայանե Բրեյովան:















