General Motors-ին սպասվում է պատմության մեջ ամենամեծ տուգանքը

11:44 • 24.05.15

 

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը որոշել է, որ General Motors ավտոարտադրող խոշոր ընկերության գործողություններում հանցակազմ կա, քանի որ ընկերությունը   թաքցրել է մեքենաներում առկա լուրջ թերությունների մասին տեղեկություններ, ինչի հետևանքով ընկերությանը սպառնում է պատմության մեջ ամենախոշոր տուգանքը։


Ինչպես գրում է New York Times-ը, նշված թերությունների  հետևանքով մահացել են առնվազն 104 մարդ։


Կայքը նշում է, որ General Motors-ն ակտիվորեն համագործակցում է հետաքննությունն անցկացնողների հետ, ի տարբերություն Toyota ընկերության, որը վարույթի ընթացքում նախընտրում էր ամեն ինչ հերքել։ Սա կարող է ինչ-որ չափով մեղմել GM-ի պատիժը։


GM-ի մեքենաների թերությունը հանգեցնում էր նրան շարժիչն ընթացքի ժամանակ ինքնուրույն դադարեցնում էր աշխատանքը։ Դա իր հերթին բերում էր արգելակող համակարգի խափանմանը և անվտանգության սարքերի անջատմանը։
 

Թողարկված ավտոմեքենաները ետ են կանչվել վաճառքից միայն 2014-ի փետրվարին, սակայն հետաքննությունը կարծում է, որ թերությունների մասին ընկերությունում տեղյակ են եղել  ավելի վաղ՝ մեկ տարի առաջ։