Սիրիայում զինվորական ուղղաթիռ է վթարվել. անձնակազմը զոհվել է

17:13 • 24.05.15

Սիրիական Հալեպ քաղաքի մոտակայքում, վթարի է ենթարկվել զինվորական մեկ ուղղաթիռ, որում գտնվող անձնակազմի բոլոր անդամները մահացել են, հայտնում է ТАСС գործակալությունը։

Ուղղաթիռը վթարի է ենթարկվել Քվերս օդանավակայանում՝ թռիչքի պահին, փոխանցել են զինվորական աղբյուրները։

Վթարի պատճառ է հանդիսացել ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։