Լիբիայում աֆրիկյան երկրներից եկած 600 փախստական է ձերբակալվել

13:35 • 24.05.15

Լիբիայի Տրիպոլի քաղաքում տեղի ունեցած լայնածավալ գործողության ժամանակ աֆրիկյան երկրներից եկած մոտ 600 անօրինական միգրանտներ են ձերբակալվել, ովքեր պատրաստվում էին ուղևորվել Եվրոպա, գրում է rg.ru-ն։


Փախստականներին տեղափոխել են Լիբիայի մայրաքաղաքում գտնվող ժամանակավոր բնակության կենտրոն, ապահովել են ջրով և սննդով։


Լիբիայի 1770 կմ ձգվող առափնյա գոտի փախստականները գալիս են՝ Եվրոպա մեկնելու համար: Նրանցից շատերն ուղևորվում են իտալական Լամպեդուզա կղզի, որը Լիբիայի ափից գտնվում է 300 կմ հեռավորության վրա։


Փախստականները Հարավային Աֆրիկայից փորձում են Միջերկրական ծովով հասնել Եվրոպա մաքսանենգների օգնությամբ, ովքեր կազմակերպում են անօրինական ուղևորափոխադրումներ։


Նման նավարկությունների ժամանակ ուղևորների մեծ մասը մահանում են՝ ափ չհասնելով։