Հայտնի ամերիկացի մաթեմատիկոս Ջոն Նեշը ավտովթարից մահացել է

19:46 • 24.05.15

Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնի ամերիկացի մաթեմատիկոս  Ջոն Նեշը, ում կյանքի մասին ֆիլմ է նկարահանվել,  կնոջ հետ մահացել է Նյու Ջերսիում տեղի ունեցած  ավտովթարի հետևանքով:

Ինչպես հաղորդում է  Газета.Ru-ն`  The Independent-ին հղումով, Ջոն Ֆորբս Նեշը և նրա կինը մահացել են տաքսիով երթևեկելու  ժամանակ տեղի ունեցած ավտովթարից: Տաքսու վարորդը չի կարողացել վերահսկել մեքենայի կառավարումը:

1994-ին Նոբելյան մրցանակի արժանացած 86-ամյա մաթեմատիկոսի մասին «Բանականության խաղեր»  ֆիլմում, որն արժանացել է «Օսկար» մրցանակի, գլխավոր դերը մարմնավորել է Ռասել Քրոուն: