Լեհաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Լեհաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։
Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07։00-ին։ Լեհաստանում ընթացող ընտրություններին մասնակցելու իրավունք ունի ավելի քան 30 մլն մարդ։
Նախագահի պաշտոնի համար պայքարող թեկնածուներն են Լեհաստանի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին և երկրում խոշորագույն ընդդիմադիր կուսակցության թեկնածու՝ Անջեյ Դուդան։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին մեկնարկել էր նախագահական ընտրությունների առաջին փուլը։










