Porsche-ը ներկայացրել է Boxster և 911 Carrera Black Edition սպորտային մեքենաները (լուսանկարներ)

12:32 • 24.05.15

Porsche ընկերությունը ներկայացրել է Boxster և 911 Carrera սպորտային մեքենաների Black Edition հատուկ շարքը, գրում է 3dnews.ru-ն։


Մեքենայի ետնամասի և ներքին դիզայնի սև գույնի ընտրությունն ընդգծում են սպորտային մեքենաների դասական ոճն ու զերծ են պահում ժամանակի ազդեցությունից։


Մեքենայի հիմնական սարքավորումները ներառում են Porsche Communication Management (PCM) համակարգը՝ նավիգացիոն մոդուլով, ունի  նաև ավտոմատ մգեցվող ետնամասի հայելիներ, անձրևի ցուցիչ, կրուիզ կոնտրոլ համակարգ, ինչպես նաև Sport Design սպորտային ղեկ։


Սպորտային 911 Carrera Black Edition մեքենան ստեղծված է հիմնական մոդելի վրա և աշխատում է 3.4 լիտր ծավալով ու 350 ձիաուժ հզորությամբ շարժիչով։


Մեքենան ստացել է Bose Surround Sound բարձրակարգ աուդիոհամակարգը, հեռախոսային մոդուլը և ավտոկայանմանն աջակցող համակարգը՝ ետին և առջևի ցուցիչներով և ետևի տեսախցիկով։


Իր հերթին Boxster Black Edition մեքենան աշխատում է 2.7 լիտր տարողությամբ և 265 ձիաուժ հզորությամբ շարժիչով։ Boxter-ի յուրահատուկ դիզայնի բաղադրիչներն են 20-դյույմանոց Carrera Classic անիվները և PDLS համակարգով բիքսենոնային լուսարձակները:
 

Մեքենաների վաճառքն արդեն մեկնարկել է, դրանց գները տատանվում են 60-112.000 եվրոյի սահմաններում։