Սիրիայի օդուժի հարվածների հետևանքով 300 զինյալ է սպանվել

17:43 • 24.05.15

Սիրիայի օդուժը մի շարք հարվածներ է հասցրել Իդլիբ նահանգի Ջըսր էշ-Շուղուր քաղաքում, որի արդյունքում ընդդիմության մոտ 300 զինյալ է սպանվել:

Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին հաղորդել է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը:

Այդ գործողության ընթացքում սիրիացի զինծառայողները կարողացել են ազատել մի քանի տասնյակ ծառայակիցների, որոնք ընթացիկ տարվա ապրիլին շրջափակվել էին Ջըսր էշ-Շուղուրի հիվանդանոցում: