Սյունիքում բախվել են Ford Transit-ը և Grand Cherokee-ն. կա 1 զոհ. shamshyan.com

22:28 • 24.05.15

Սյունիքի մարզում այսօր ժամը 20:00-ի սահմաններում՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին, Շուռնուխ գյուղի սկզբնամասում բախվել են Շուռնուխ գյուղի բնակիչ, 51-ամյա Մանվել Շահնազարյանի վարած Ford Transit մակնիշի 34 MT 539 համարանիշի և դեռևս անհայտ վարորդի կողմից վարած Grand Cherokee մակնիշի 34 VT 241 համարանիշի ավտոմեքենաները:

Այս մասին գրում է shamshyan.com կայքը։ 

Բախման հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Grand Cherokee -ի ուղևոր` 34-ամյա Անդրանիկ Մովսիսյանը և Ford Transit-ի վարորդ Մ. Շահնազարյանը տեղափոխվել են հիվանդանոց. ճանապարհին Մ. Շահնազարյանը մահացել է:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։