Թուրքիայում դանակահարել են իշխող կուսակցության թեկնածուին

14:13 • 24.05.15

Թուրքիայի Ալադաղ շրջանում երեկ երեկոյան իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Ադանայում առաջադրված պատգամավորության թեկնածու Ռամազան Դեմիրը նախընտրական արշավի ընթացքում հարձակման է ենթարկվել. տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը:


Համաձայն պնդումների՝ աշխատանքներով զբաղված թեկնածուի վրա հարձակվել են
ինքնությունը չպարզված երկու անձ՝ զինված դանակով։


Թեկնածուն որովայնի շրջանում դանակի 3 հարված է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց:
Դեպքի մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը:


«Ադանայում մեր թեկնածուներից Ռամազան Դեմիրը դանակահարվել է: Հարձակումը դատապարտում ենք և մեր եղբորն առողջություն մաղթում: Այս պահին նրան տեղափոխում են Ադանայի հիվանդանոց: Հուսով ենք՝ շուտ կապաքինվի»,- գրել է նա: