ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի մոտ պայթուցիկ նյութ են հայտնաբերել

10:23 • 25.05.15

Ամերիկացի ոստիկանները Վաշինգտոնում` Կոնգրեսի շենքի մոտ, նշմարել են կայանված կասկածելի մեքենա, որի խուզարկության արդյունքում հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր:


Ինչպես նշում է korrespondent.net-ը, այդ պահին Կոնգրեսի շենքի մոտ հավաքված են եղել հազարավոր մարդիկ, ովքեր մասնակցելու էին եկել կազմակերպված համերգին:

 

Իրավապահներն օպերատիվ կերպով փակել են մոտակա փողոցները, իսկ սակրավորները՝ վնասազերծել ռումբը:

 

Ավելի ուշ պարզվել է մեքենայի տիրոջ ինքնությունը: Աղբյուրը մանրամասնում է, որ Վիրջինիա նահանգի բնակիչը, ում անունը չի հրապարակվում, ձերբակալված է: