«Аэрофлот»-ի մի քանի ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել «Շերեմետևո»-ում՝ մառախուղի պատճառով

11:35 • 25.05.15

«Аэрофлот» ավիաընկերության մի քանի ինքնաթիռ ստիպված է եղել վայրէջք կատարել այլընտրանքային օդանավակայաններում՝ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ուժեղ մառախուղի պատճառով: Այդ մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչը, գրում է gazeta.ru-ն:

 

Նիժնի Նովգորոդի օդանավակայանում վայրէջք են կատարել Լոնդոնից, Բելգրադից, Պրահայից և Օմսկից ժամանած ինքնաթիռները:

 

«Դոմոդեդովո»-ում վայրէջք են կատարել Վենետիկից, Սոչիից, Օդեսայից, Ստամբուլից և Դուբայից ժամանած չվերթները: