Պայթյուն Անկարայի գործարաններից մեկում. կան զոհեր և վիրավորներ

09:04 • 25.05.15

Թուրքիայի Անկարա նահանգի Քազան շրջանում ցեմենտի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով աշխատակիցներ են զոհվել:



Ինչպես տեղեկացնում է HaberTurk կայքը, պայթյունը տեղի է ունեցել երեկ, ինչից հետո հրդեհ է բռնկվել:

 

Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 3, վիրավորվել գործարանի 2 աշխատակից:

 

Դեպքի վայր են ժամանել հրշեջ խմբեր ու շտապօգնության մեքենաներ: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: