Աստանայում տեղի կունենան սիրիական ընդդիմության բանակցությունները

09:42 • 25.05.15

Աստանայում մայիսի 25-27-ին տեղի կունենան սիրիական ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունները: Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, այդ մասին հաղորդել է Ղազախստանի ԱԳՆ-ն:

 

«Բանակցությունները տեղի կունենան փակ դռների հետևում: Դրանց արդյունքների մասին բանակցությունների մասնակիցները կհայտնեն մամուլի ասուլիսի ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ:



Ավելի վաղ սիրիական ընդդիմադիր ուժերի խումբը դիմել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ խնդրելով որպես միջնորդ հանդես գալ Սիրիայում ճգնաժամի կարգավորման հարցի շուրջ բանակցություններում:

 

Ղազախստանը որոշում է կայացրել հարթակ տրամադրել սիրիական ընդդիմադիր ուժերին և անհրաժեշտ պայմաններ է ստեղծել հաջող բանակցությունների համար. հայտնել են գերատեսչությունից։