Ավստրալիայում հազվագյուտ ալբինոս ճնճղուկ են նկատել

12:22 • 25.05.15

Ավստրալիայում հազվագյուտ ալբինոս ճնճղուկ են նկատել, գրում է France 24-ը:

 

Ալբինոսին լուսանկարել են Մելբուռնի մոտակայքում: Նշվում է, որ այս թռչունը երկար չի ապրի, քանի որ սպիտակ փետրավորումն առանձնացնում է նրան այլ թռչունների միջից և հեշտ որս է դարձնում:

 

Թռչնին լուսանկարել է հետազոտող Բոբ Վինթերսը, երբ նրա ընկերը պատմել է իրեն ալբինոսին տեսնելու մասին: Նրա խոսքով՝ դա այդքան էլ հեշտ չի ստացվել:

 

«Թռչունը շատ նյարդային էր, ինձ մի քանի օր է պահանջվել լուսանկարները ստանալու համար»,- ասել է նա: