Թուրքիայում պահանջում են Այա Սոֆիա տաճարը վերածել մզկիթի (լուսանկարներ)
Ստամբուլի Սուլթանահմեթ շրջանում կիրակի օրը հավաքվել են ցուցարարներ՝ պահանջելով Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի, տեղեկացնում է Star պարբերականի կայքը։
Նրանք պաստառներ են պարզել, որոնց վրա գրված է եղել. «Սուրբ Սոֆիայի տաճարը պետք է դարձյալ բացվի որպես մզկիթ», եղել են նաև իսլամիստական կարգախոսներ։
Բողոքի ակցիան կազմակերպել են Թուրքիայում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ։
Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է 6-րդ դարում։
Կոստանդնուպոլսի անկումից հետո այն 1453 թվականին մզկիթի է վերածվել, սակայն ավելի ուշ սկսել է գործել որպես թանգարան։
Տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է։















