Շվեյցարիան հրապարակում է հարկերից խուսափող օտարերկրյա քաղաքացիների անունները. ԶԼՄ-ներ

17:08 • 25.05.15

Շվեյցարիայի դաշնային հարկային ծառայությունը հրապարակում է հարկերից խուսափող օտարերկրացի հարկատուների անունները, ովքեր հաշիվներ ունեն շվեյցարական բանկերում, գրում է ria.ru-ն:

 

Sonntagszeitung-ի տվյալներով՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հնդկաստանի և այլ երկրների իշխանությունները բազմաթիվ դիմումներ են ուղարկել ծառայությանը՝ հարկերից խուսափող հարկատուների շվեյցարական հաշիվներում պահվող դրամական միջոցների մասին տեղեկատվություն տրամադրելու համար: Այդ առնչությամբ գերատեսչությունը որոշում է կայացրել հրապարակել նրանց անունները:

 

Տվյալները բաց կլինեն համացանցում, ինչը թույլ կտա նրանց, ում անունները կհայտնվեն ցանկում, բողոքարկել հրապարակումը դատական կարգով: