Բարսելոնայի ընտրություններում հաղթել է Barcelona en Comu հասարակական շարժումը

09:20 • 25.05.15

Կատալոնիա ինքնավար շրջանի մայրաքաղաք Բարսելոնայի համայնքային ընտրություններում հաղթել է Barcelona en Comu հասարակական շարժումը՝ հայտնի հասարակական ակտիվիստ Ադա Կոլաուի գլխավորությամբ։

 

Barcelona en Comu-ն քաղաքացիների շարժում է, որին աջակցում են ձախակողմյան կուսակցությունները. այն պաշտպանում է այնպիսի մարդկանց շահերը, ովքեր չեն կարողացել վճարել հիփոթեքային վարկերը, գրում է РИА Новости-ն։

 

Barcelona en Comu-ն տեղի խորհրդարանում ստացել է 11 տեղ, «Կատալոնիայի միություն» կուսակցությունը՝ 10 տեղ։ Ընդհանուր Barcelona en Comu-ի օգտին քվեարկել է 170.000 մարդ։

 

Երրորդ տեղը զբաղեցրել է «Քաղաքացիներ» կուսակցությունը, քառյակը եզրափակում է «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունը։