Փորձագետները նախազգուշացնում են ջիհադիստների կողմից Բրիտանիայում քիմիական հարձակումների վտանգի մասին
Միացյալ Թագավորության հակաահաբեկչական ծառայություններն իրենց ուշադրությունը կենտրոնացնում են Իրաքից և Սիրիայից Բրիտանիա վերադարձող ջիհադիստների կողմից քիմիական հարձակումների «աճող վտանգի» վրա, գրում է gazeta.ru-ն:
Փորձագետների խոսքերով՝ քլորինով ռումբերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շրջանում քիմիական զենքի տարածված ձև են դարձել: Ավելանում են մտավախությունները, որ վերադառնալով հայրենիք՝ բրիտանացի ջիհադիստները կարող են այդ ոլորտում իրենց գիտելիքները կիրառել:
Հայտնի փորձագետ, միջուկային, կենսաբանական և քիմիական զենքի պահպանության բրիտանական գերատեսչության նախկին հրամանատար Հեմիշ դե Բրետոն-Գորդոնը կոչ է արել Միացյալ Թագավորության կառավարությանն ուժեղացնել երկրում քլորինի վաճառքի հսկողությունը: Մասնագետի խոսքով՝ որքան շատ են ջիհադիստներ վերադառնում Բրիտանիա, այնքան մեծանում է քլորինով ռումբերի օգտագործմամբ քիմիական հարձակումների վտանգը:










