Դիետա դարչինով և կոճապղպեղով. 2-3 կգ` 7 օրում

21:34 • 25.05.15

Healthy Living House-ը ներկայացրել է, թե ինչպես է պետք օգտագործել դարչինն ու կոճապղպեղը նիհարելու համար: Ներկայացված բաղադրատոմսերը միայն դարչին ու կոճապղպղեղ չեն ներառում, սակայն դրանք երկու բաղադրատոմսում էլ էական դեր են խաղում:


Բաղադրատոմս 1


Անհրաժեշտ բաղադրիչները`


500 մլ ջուր,
500 մլ կեֆիր,
3 թեյի գդալ սև թեյ,
1 թեյի գդալ դարչին,
1 թեյի գդալ կոճապղպեղ,
1 թեյի գդալ մեղր,
1 թեյի գդալ կարրի:


Պատրաստման եղանակը`


Նախ պետք է եռացնել ջուրը, ապա ավելացնել բոլոր բաղադրիչները, բացի կեֆիրից: Երբ ջուրը սառչի, քամեք այն և խառնեք կեֆիրի հետ: Ըմպեք այն ընթրիքի փոխարեն, որից հետո ոչինչ չպետք է ուտեք, միայն ջուր կարող եք խմել:


Բաղադրատոմս 2


Անհրաժեշտ բաղադրիչները`


80 մլ ջուր,
170 մլ կաթ,
1 թեյի գդալ կոճապղպեղ,
1 թեյի գդալ դարչին,
1 թեյի գդալ կարրի:
Պատրաստման եղանակը`
Լցրեք կարրին, դարչինը և կոճապղպեղը տաք ջրի մեջ, ապա ավելացրեք  կաթը, խառնեք այն և ըմպեք քնելուց առաջ:

 

Զգուշացում. կարիին չպետք է օգտագործել հղիության ընթացքում, հեպատիտի, երիկամների և մարսողական համակարգի խնդիրների ժամանակ:

 

Դիետա դարչինով և կոճապղպեղով. 2-3 կգ` 7 օրում