Արգենտինացի ֆուտբոլիստը սրտի նոպա է ունեցել խաղի ժամանակ և մահացել հիվանդանոցի ճանապարհին (տեսանյութ)
Արգենտինական «Ատլետիկո Պարանա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Քրիստիան Գոմեսը սրտի նոպա է ունեցել անմիջապես խաղադաշտում և մահացել հիվանդանոցի ճանապարհին:
Ողբերգությունը տեղի է ունեցել մայիսի 24-ին` «Բոկա Ուդինոս» թիմի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես նշում է lenta.ru-ն, առաջին խաղակեսի 32-րդ րոպեին մարզիկն ընկել է խոտածածկի վրա, ինչից հետո մրցավարը ստիպված է եղել դադարեցնել հանդիպումը:
Բժիշկներն ամիջապես հոսպիտալացրել են 27-ամյա ֆուտբոլիստին, սակայն Գոմեսի կյանքը փրկել չի հաջողվել. նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Ըստ նախնական տվյալների՝ Գոմեսի մահվան պատճառ է դարձել սրտի նոպան:










