Լեհաստանի ընտրություններում հաղթած Անջեյ Դուդան հաղթանակը «տոնել» է մարդկանց սուրճ բաժանելով (լուսանկարներ)
Լեհաստանի նախագահական ընտրություններում, ըստ Exit poll-ի տվյալների, հաղթող ճանաչված ընդդիմադիր Անջեյ Դուդան ընտրություններից հետո իր առաջին օրը սկսել է մայրաքաղաքի բնակիչներին սուրճ բաժանելով։ «Ցենտրում» մետրոկայարանի մոտ այդ ակցիայի շրջանակում նա շփվել է քաղաքացիների հետ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին կայացած ընտրությունների 2-րդ փուլի արդյունքներով՝ Դուդան 4%-ով առաջ է անցել երկրի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուց։
Պաշտոնապես Դուդան նախագահի պաշտոնը կստանձնի օգոստոսի 6-ին երդմնակալությունից հետո, քանի որ այդ օրն ավարտվում են Կոմորովսկու լիազորությունները։

















