Հայկ Մարությանը ընտանյոք կմասնակցի «Մութ ժամեր» ակցիային

21:12 • 25.05.15

Դերասան, շուումեն Հայկ Մարությանը կմասնակցի այսօր ժամը 21-23-ը հայտարարված «Մութ ժամեր ակցիային»:

 

Tert.am –ի հետ զրույցում Հայկ Մարությանը, տեղեկանալով այն մասին, որ նման նախաձեռնություն կա, ասաց.«Մեծ  հաճույքով: Ես, առհասարակ, այն կարծիքին եմ, որ նման միջոցառումներն առավելագույն էնֆեկտ են ունենում, երբ հնարավորինս շատ մարդ է մասնակցում ակցիային»:


Հիշեցնենք, որ  «Մութ ժամեր» ակցիայի  նախաձեռնող խումբը մայիս  25-ին՝ ժամը 21:00-23:00-ին, բնակարաններում   0 ԿվՏ էլետրաէներգիա սպառելու համար առաջարկում է չօգտվել սառնարաններից, հոսքանքից, հեռուստացույցից, օդափոխիչներից: Նաև՝ կայքերին,  սոցիալական ցանցերի օգատատերին ու պետծառայողներին  ուղղված առաջարկ կար, առաջինների մասով`  դուրս գալ  ինտերնետային  տիրույթից, չթարմացնել լրահոսը,  սոցիալական ցանցի օգտատերերին՝ դուրս գալ սոցցանցերից, իսկ   պետական ձեռնարկությունների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներին էլ  կոչ է արվում երեկոյան աշխատանքից հեռանալիս անջատել էլեկտրականությունից սնվող բոլոր հնարավոր սարքերը՝ դրանով աջակցելով ակցիային:



Հիշեցնենք, որ նախաձեռնության հաշվարկով` եթե  նշված օրը «Հայաստանում 100 հազար ընտանիք անի դա ` սպառի 0 ԿՎՏ, ապա էլցանցերի վնասը կկազմի 4,2 մլն դրամ:
Հաղորդավար Լուսինե Բադալյանը նույնպես կմիանա ակցիային: Նա ասաց. «Կարծում եմ` ամեն ինչ   պետք է   անենք` պայքարելու  թանկացման դեմ»:


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսանը,  հրաշալի գաղափար համարելով ակցիան, այնուամենայնիվ՝ նշեց, որ ավելի ճիշտ ձևն այն է, որ «հասարակությունը ելնի»:


Քանի որ Արմեն Մարտիրոսյանի ընտանիքում նորածին երեխա կա,  «Մութ ժամեր» ակցիային Մարտիրոսյան ընտանիքը կմիանա առանց սառնարանն անջատելու: