Հնդկաստանում անոմալ շոգի հետևանքով զոհերի թիվը հասել է 500-ի
Հնդկաստանի հարավային Անդհրա-Պրադեշ և Թելանգանա նահանգներում անոմալ շոգի հետևանքով զոհերի թիվը վերջին 4 օրերին հասել է 500-ի, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Times of India-ին։
Նախնական տվյալներով՝ կիրակի երկրի հարավում շոգից մահացել է 165 մարդ։ Օդի ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Մաչիլիպատնամ և Թունի քաղաքներում՝ հասնելով 47 աստիճանի։
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ մոտ օրերին ջերմաստիճանը չի ավելանա։ Տապից տառապող նահանգների իշխանությունները խորհուրդ են տալիս մարդկանց զգույշ լինել և աշխատել փողոց դուրս չգալ։










