Իր մայրիկի համար ընկեր փնտրող երիտասարդի տեսահոլովակը 5,6 միլիոն դիտում է գրանցել (տեսանյութ)

13:59 • 25.05.15

Իր մայրիկի համար ընկեր փնտրող Ալեքս Լյունգոսի տեսահոլովակը 5,6 միլիոն դիտում է գրանցել YouTube-ում: Տեսանյութը հրապարակվել էր 2015 թվականի մայիսի 10-ին, գրում է gazeta.ru-ն:

 

«Ադամին որոնելիս» անվանումով տեսահոլովակը նվիրված է Լյունգոսի մորը, ում անունը Եվա է և ով ապրում է Նորվեգիայում:

 

«Ես կցանկանայի ձեզ ծանոթացնել իմ մոր՝ Եվայի հետ, ով միայնակ է և ով արժանի է լավ տղամարդու: Եթե դուք այդպիսի տղամարդ եք կամ գիտեք մեկին, ով այդպիսին է, խնդրում եմ, կապվեք մեզ հետ»,- գրել է Լյունգոսը տեսահոլովակի մեկնաբանությունում:

 

Տեսահոլովակում Լյունգոսը մանրամասն պատմել է Եվայի մասին: Տղան չի ասել իր մայրիկին, որ նման տեսահոլովակ է ստեղծում, նա Եվային ցույց է տվել արդեն պատրաստի տեսանյութը և գրանցել նրա արձագանքը, որը հայտնվել է տեսահոլովակի վերջում:

 

«Մայրս շատ ուժեղ կին է, միշտ զոհաբերում է իրեն և առաջին տեղում է դնում իր երեխաներին: Այժմ, ինձ թվում է, իմ հերթն է նրան առաջին տեղը դնելու և օգնելու նրան լրացնել իր կյանքի դատարկությունը, գտնելու նրա համար մեկին, ով կսիրի նրան այնպես, ինչպես նա արժանի է»,- հայտարարել է Լյունգոսը Today.com-ին տված հարցազրույցում: