Նովոսիբիրսկում անհետացել է կարատեի աշխարհի չեմպիոն Անտոն Կրիվոշեևը

12:58 • 25.05.15

Կեկուսին-կան կարատեի աշխարհի չեմպիոն Անտոն Կրիվոշեևն անհետացել է Նովոսիբիրսկում։ Այս մասին հայտնում է «Р-Спорт»-ը՝ մարզային ոստիկանությանը հղումով։

 

«Ահազանգ ստանալուց հետո միջոցներ են ձեռնարկվել տվյալ քաղաքացու գտնվելու վայրը պարզելու և նրան գտնելու ուղղությամբ։ Առայժմ նա չի գտնվել»,-հայտնել են ոստիկանությունից։

 

Տեղեկություններ են ստացվել, որ մարզիկը մայիսի 21-ին ցերեկը դուրս է եկել տնից՝ իր Porsche Cayenne ավտոմեքենայով։

 

Նրա մեքենան գտել են ավնաս վիճակում՝ կայանված Նովոսիբիրսկի փողոցներից մեկում։  Մեքենայում ոստիկանները չեն գտել Կրիվոշեևի փաստաթղթերը կամ բջջայինը։

 

Կրիվոշեևը կեկուսին-կան կարատեի Ռուսաստանի և աշխարհի չեմպիոնն է մինչև 65 կգ քաշային կարգում։