Պակիստանում մահափորձ է իրականացվել նախագահի որդու դեմ
Պակիստանում մահափորձ է իրականացվել երկրի նախագահ Մամնուն Հուսեյնի որդու դեմ, գրում է Газета-ն՝ հղում անելով Dunya News-ին։
Հաղորդագրությունում ասվում է, որ պայթուցիկ սարքը, որն ամրացված է եղել կայանված մոտոցիկլետին, գործի է դրվել, երբ նրա կողքով անցել է նախագահի որդու ավտոշարասյունը։ Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով նա չի տուժել։
Պայթյունի զոհն է դարձել 3 անցորդ, ևս 15 մարդ ստացել է վնասվածքներ։










