Աշխաբադում կանգնեցվել է Թուրքմենստանի նախագահի առաջին արձանը

13:03 • 25.05.15

Աշխաբադում այսօր Քաղաքի օրվա առթիվ հանդիսավորությամբ բացվել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առաջին արձանը, գրում է РИА Новости-ն։

 

Արձանի պաշտոնական անվանումն է «Արկադագ բինասը» (Արկադագի հուշարձան)։ «Արկադագ» բառը թուրքմեներենից թարգմանաբար նշանակում է՝ «հովանավոր», «աջակից»։

 

Երկրի առաջնորդը ներկայացված է ավանդական հագուստով՝ ձիու վրա նստած և վերև պարզած աջ ձեռքով։ Նախագահի կողքին պատկերված է աղավնի, որը խորհրդանշում է խաղաղության ձգտումը։

 

Հուշակոթողի բարձրությունը 21 մետր է, միայն մարմարե պատվանդի բարձրությունը՝ 15 մետր։ Արձանը պատրաստված է բրոնզից և պատված է 24 կարատ ոսկու շերտով։