ԱՄՆ-ում հեղեղումների հետևանքով հազարավոր մարդիկ հեռացել են տներից, կան զոհեր

09:10 • 25.05.15

ԱՄՆ-ում հեղեղումների հետևանքով երկու մարդ է մահացել, մոտ 2.000 բնակիչ ստիպված է եղել լքել բնակավայրը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:



Տեղումների ռեկորդային ծավալները հեղեղումների ու տորնադոյի պատճառ են դարձել:



Օկլահոմա նահանգում հրշեջ ծառայության աշխատակից է զոհվել՝ փորձելով փրկել տասը մարդու կյանք: Եվս մի տղամարդ զոհվել է Տեխաս նահանգում՝ Բլանկո գետի հեղեղման գոտում:



Տեղի իշխանությունները ստիպված են եղել պարետային ժամ հայտարարել: Աղետի շրջանների բնակիչները նախազգուշացվել են, որ անձրևները կարող են նոր հեղեղումներ առաջացնել:



Հաղորդվում է ավերածությունների մասին:  Տուժած շրջաններում աշխատում են փրկարար ծառայությունները: