Եմենում կատաղի մարտերը վերսկսվել են

16:53 • 25.05.15

Եմենի հարավում կենտրոնական կառավարությանը հավատարիմ ինքնապաշտպանության ուժերին հաջողվել է հետ մղել ապստամբ հուսիթներին Դալեա քաղաքից, բայց մեկ այլ քաղաքում՝ Տաիզում, կատաղի մարտերը շարունակվում են, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Երկու կողմից սպանվածների և վիրավորների մասին տվյալներ դեռ չկան: Միջազգային կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, օդային հարվածներ է հասցնում շիա ապստամբների դիրքերին՝ ինչպես երկրի մայրաքաղաք Սանայում, այնպես էլ Եմենի այլ հատվածներում:

 

Դեռևս չհաստատված տեղեկություններով՝ սրված իրավիճակի պատճառով այս շաբաթվա վերջին նախատեսվող խաղաղ բանակցությունները կհետաձգվեն ավելի ուշ ժամկետի: