Air France-ի սովորական չվերթը ԱՄՆ ուղեկցել են ամերիկյան կործանիչները
BBC - ն ահազանգում է, որ ԱՄՆ կատարած Air France - ի վերջին չվերթի ժամանակ ինքնաթիռն ուղեկցել են ամերիկյան կործանիչ օդանավերը:
Փարիզից Նյուք Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայան Air France- ի չվերթն ուղեկցել են երկու կործանիչներ:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անհայտ տղամարդը զանգահարել է Մերիլենդ նահանգի ոստիկանություն և հայտնել, թե այդ չվերթի օդանավում «քիմիական սպառնալիք» կա:
Վայրէջքից հետո օդանավը խուզարկվել է, որևէ սպառնալիք չի հայտնաբերվել, սակայն ամերիկյան հետաքննությունների դաշնային բյուրոն շարունակում է հետաքննել մջադեպը:










