Ջուլֆալակյան ու Ալեքսանյանը չեն մեկնում. հրապարակվեց Բաքու՝ Եվրոպական 1-ին խաղերին մեկնող ՀՀ մարզիկների կազմը

15:18 • 26.05.15

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը քիչ առաջ հրապարակեց հունիսի 12-28-ը Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին խաղերին մեկնող հայ մարզիկները կազմը:

Ցուցակում չկան Արսեն Ջուլֆալակյանի և Արթուր Ալեքսանյանի անունները: Ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ նրանք չկան, Հրաչյա Ռոստոմյանն առաջարկեց՝ հարցրեք իրենց:

Հարցին, թե արդյո՞ք դա պայմանավորված է Բաքվի խաղերը բոյկոտելու մտայնությամբ կամ անվտանգության նկատառումներով, Հրաչյա Ռոստոմյանը կրկնեց՝հարցրեք իրենց, ապա նկատեց, որ ամենաշատը կցանկանար, որ այդ երկու մարզիկները լինեին Բաքու մեկնողների թվում:

Եվրոպական 1-ին խաղերի մեկնող ՀՀ մարզիկների կազմը հետևյալն է.
 

Արման Երեմյան - թեքվանդո.
Հրաչիկ Բաբայան  -հրաձգություն 
Տիգրան Կիրակոսյան-սամբո
Աշոտ Դանիելյան,-սամբո
Սոսե Բալասանյան –սամբո 
Հովհաննես Դավթյան-  ձյուդո
Դավիթ Նիկողոսյան-  ձյուդո 
Ժաննա Ստանկևիչ –ձյուդո 
Արտյոմ Ալեքսանյան- բռնցքամարտ
Նարեկ Աբգարյան -բռնցքամարտ
Արամ Ավագյան –բռնցքամարտ
Սամվել Բարսեղան –բռնցքամարտ
Հովհաննես Բաչկով –բռնցքամարտ
Նիկոլ Արությունով –բռնցքամարտ
Գարիկ Բարսեղյան –ազատ ըմբշամարտ
Դևիդ Սաֆարյան –ազատ ըմբշամարտ
Մուսա Մուրթազալիև -ազատ ըմբշամարտ
Լևան Բերիանիձե  -ազատ ըմբշամարտ
Գրիգոր Գրիգորյան- ազատ ըմբշամարտ
Վոլոդյա Ֆրանգուլյան –ազատ ըմբշամարտ
Ռոման Ամոյան – հունահռոմեական ըմբշամարտ
Կարապետ Չալյան  - հունահռոմեական ըմբշամարտ
Մաքսիմ Մանուկյան - հունահռոմեական ըմբշամարտ
Միհրան Հարությունյան - հունահռոմեական ըմբշամարտ