Մոսկվա-Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռի ադրբեջանցի ուղևորն ինքնասպանության փորձ է արել
Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռում մի քաղաքացի փորձել է ինքնասպանություն գործել։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, տղամարդը փակվել է ինքնաթիռի զուգարանում և բղավել, որ այլևս չի ցանկանում այսպես ապրել։
Դրանից հետո նա կտրել է երակները։
Ոստիկանությունից հաստատել են, որ ինքնաթիռում ինքնասպանության փորձ է տեղի ունեցել։
Ադրբեջանի 62-ամյա քաղաքացին փակվել է զուգարանում ու կտրել երակները։ Դա տեսել է բորտուղեկցորդուհին և կանչել է արտակարգ ծառայությունների աշխատակիցներին։
Տղամարդուն փրկել են ու հանձնել շտապօգնությանը։










