Ծնելիության խթանման նպատակով անվճար և արտոնյալ պայմաններով արհեստական բեղմանավորման 6 փորձ կարվի

21:56 • 26.05.15

Ծնելիությունը խթանելու նպատակով  Հայաստանի  Կառավարությունը  սահմանում է   պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարաբերություններն ու շահառուներին ներկայացվող պահանջները:  Ըստ այդմ` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման մեջ ներառված է նաև  ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորման մեթոդով  առավելագույնը 6 փորձը: Հարցը ներառված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում:


Առավել մանրամասն, ապա պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծավալներն են՝անպտղության պատճառագիտության ախտորոշման, ինչպես նաև՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների շրջանակներում կիրառվելիք մեթոդի որոշման նպատակով իրականացվող համալիր  հետազոտությունները, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման նպատակով մինչ արտամարմնային բեղմնավորումն իրականացվող հետազոտությունները, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը՝ ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորման մեթոդով (առավելագույնը 6 փորձ):

 

Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն անապահովության գնահատման համակարգում ընդգրկված 30.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու կանայք և նրանց ամուսինները, իսկ երաշխավորված արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք`  անապահովության գնահատման համակարգում ընդգրկված 10.00-ից մինչև 30.00 անապահովության միավոր ունեցող նպաստառու կանայք և նրանց ամուսինները:

 


Շահառուները պետք է միաժամանակ բավարարեն հետևյալ հիմնական պահանջներին. Որպեսզի  ամուսինները կամ նրանից մեկը լինի  ՀՀ քաղաքացի,   առկա լինի նրան  ա գրավոր համաձայնությունը,նրանք կամ նրանցից մեկը 2  և ավելի տարի  տառապի անպտղությամբ և առկա լինեն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական ցուցումներ, ամուսիններից  կինը պատկանի  20-40 տարիքային խմբին:


Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորվում է Հայաստանում առկա  ընթացիկ իրավիճակով  և խնդիրներով:    Ըստ հենց կառվարարուըթյան ներկայացրած տվյալների` երջին տասնամյակում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ծնելիության կրկնակի և բնական աճի քառակի նվազում, 2010թ  եղել է 44737 ծնունդ, 2011թ.՝ 43297, 2012թ.՝ 42832, 2013թ.՝  41904, ուստի ծնելիության բարձրացման խնդիրը Հայաստանի Հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն:

 


2011թ. Հայաստանի Հանրապետությունում իրականացված ընտրանքային հետազոտության տվյալների համաձայն, 18-45 տարեկան կանանց շրջանում անպտղության ցուցանիշը կազմում է մոտ 16.8%, իսկ տղամարդկանց մոտ՝ 5.2%: Ըստ իրականացված հաշվարկների՝ զույգերի համար անպտղության միջին ցուցանիշը ընդունվում է 16,8%:


Միաժամանակ, անպտղության բուժումը վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծախսատար է և ունի շատ բարձր արժեք, ինչը այդ ծառայություններից օգտվելը անմատչելի է դարձնում անապահովության գնահատման համակարգում ընդգրկված բնակչության խմբերի համար: