Coca-Cola Light-ը հեռանում է Ռուսաստանից. «Коммерсантъ»

10:41 • 26.05.15

Ռուսաստանում այլևս չի վաճառվի Coca-Cola Light, դրան կփոխարինի Coca-Cola Zero-ն, գրում է «Коммерсантъ» թերթը։

 

The Coca-Cola Company-ում կարծում են, որ նոր ցածր կալորիականություն ունեցող խմիչքը կօգնի ավելացնել Ռուսաստանում բրենդի վաճառքի ծավալները, որոնք 2014 թվականին առաջին անգամ աճ չեն գրանցել:

 

«Տարբերությունը համի մեջ է՝ Zero-ն առավելագույնս մոտ է օրիգինալ Coca-Cola-ին, ինչը նախնական թեստավորման ժամանակ հաստատել է հարցմանը մասնակցածների 75 տոկոսը»,- ասել են ընկերությունում:

 

Coca-Cola Zero-ն ամերիկյան շուկայում հայտնվել է մոտ 10 տարի առաջ և վաճառվում է 160 երկրում: Իր հերթին՝ Coca-Cola Light-ը գոյություն ունի 1982 թվականից, Ռուսաստանում այն վաճառվում է 2000 թվականից: