ԱՄՆ Կապիտոլիումի շենքը տարհանվել է տագնապի ազդանշանի գործարկման պատճառով
ԱՄՆ Կապիտոլիումի շենքը Վաշինգտոնում, որտեղ նստում է Կոնգրեսը, երեքշաբթի տարհանվել է տագնապի ազդանշանի գործարկման պատճառով: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` այս մասին Twitter-ում հայտնել է խորհրդարանական մարմնի գրասենյակը:
«Կապիտոլիումը և այցելուների կենտրոնը տարհանվել է հնչած տագնապի ազդանշանի պատճառներն ուսումնասիրելու համար», - ասվում է թվիթերյան հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Կոնգրեսը ներկա պահին արձակուրդի մեջ է գտնվում:










