Երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումներ զգացվել են նաև Մարտակերտում և Ասկերանում` 3 բալ ուժգնությամբ

08:51 • 26.05.15

Մայիսի 26-ին՝ ժամը 05:40-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.390 և արևելյան երկայնության 46.440 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 10 կմ խորությամբ և 4,5 մագնիտուդով երկրաշարժ:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆԸ, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ:


ԼՂՀ տարածքում ստորգետնյա ցնցումներ զգացվել են Մարտակերտ և Ասկերան քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ: