545 կգ. Գվատեմալայում ոստիկանները կոկաինի խոշոր խմբաքանակ են առգրավել
Գվատեմալայի Էսկուինտլա շրջանում իրականացված հատուկ գործողության ընթացքում իրավապահներին հաջողվել է կոկաինի խոշոր խմբաքանակ առգրավել:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, 545 կգ քաշով թմրանյութի գինը կարող է հասնել մի քանի միլիոն դոլարի: Հայտնի է, որ թմրանյութը տեղափոխվել է` բեռնատարի գաղտնի հատվածներում քողարկված:
Կոկաինից զատ հայտնաբերվել են նաև ապօրինի զենք ու զինամթերք: Իրավապահները դեպքի առնչությամբ ձերբակալել են 8 մարդու:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Չիլիում ոստիկաններն առգրավել են 763 կգ քաշով թմրանյութ:










