800 մարդ. Հնդկաստանում ավելացել է անոմալ շոգի պատճառով մահացածների թիվը

09:57 • 26.05.15

Հնդկաստանի տարածքում հաստատված անոմալ շոգ եղանակը դարձել է հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ:

 

Ինչպես նշում է tass.ru-ն՝ հնդկական ԶԼՄ-ներին հղումով, շոգի զոհ է դարձել առնվազն 800 մարդ: Իրավիճակն առավել ծանր է երկրի հարավային Տելանգանա և Անդհրա- Պրադեշ նահանգներում, որտեղ օդի ջերմաստիճանը հասել է 47 աստիճանի:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ այդ նահանգներում անոմալ շոգի պատճառով մահացածների թիվը հասել է 750-ի, մինչդեռ մյուս զոհերը գրանցվել են Ռաջաստան, Օդիշա և Արևմտյան Բենգալիա նահանգներում:



Հնդկաստանի օդերևութաբանները տեղեկացրել են, որ անցած երկուշաբթին եղել է այս սեզոնի ամենաշոգ օրը. մայրաքաղաք Նյու Դելիում օդի  ջերմաստիճանը եղել է 46.4 աստիճան: