Իրաքում սկսվել է Անբար շրջանն «Իսլամական պետությունից» ազատագրելու գործողությունը

12:26 • 26.05.15

Կամավորական զորքերը սկսում են Իրաքի Անբար շրջանի ազատագրման գործողությունը: Շրջանի մեծ մասը գտնվում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների հսկողության տակ: Այդ մասին հայտարարել է միավորված հրամանատարությունը, գրում է ria.ru-ն:

 

Անբար շրջանի վարչական կենտրոն Էր-Ռամադիի վրա հարձակումը դարձել է ԻՊ-ի ամենալուրջ հաղթանակներից մեկն անցած տարվա հունիսին Իրաքի տարածք ներխուժելուց ի վեր: Քաղաքը գտնվում է երկրի մայրաքաղաք Բաղդադից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա:

 

Ներկայում ահաբեկիչները վերահսկում են Անբար շրջանի զգալի հատվածը, ինչպես նաև ավելի հյուսիս գտնվող Նեյնավա շրջանը՝ Մոսուլ վարչական կենտրոնով: Անցած կիրակի Իրաքի զինված ուժերը հսկողության տակ են վերցրել Էր-Ռամադիից 10 կիլոմետր արևելք գտնվող Հուսայբա աշ-Շարքիա քաղաքը:

 

Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ Էր-Ռամադիի վերահսկողությունը կարող է վերադարձվել մոտակա օրերին: