Լուկաշենկոն հետաձգել է Պակիստան այցը՝ մոր մահվան պատճառով

11:02 • 26.05.15

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հետաձգել է Պակիստան այցը՝ մոր մահվան պատճառով, գրում է gazeta.ru-ն:

 

«Պետության նախագահի այցը Պակիստան հետաձգվում է: Ինչպես նախատեսվում է` այն կկայանա մայիսի 28-29-ին: Այցի հետաձգման պատճառն Ալեքսանդր Լուկաշենկոյի մոր մահն է»,- հայտարարել է Բելառուսի առաջնորդի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:

 

Բելառուսի նախագահի այցը պետք է կայանար մայիսի 26-27-ին: Նշվում է, որ այն հետաձգվում է երկու օրով: Իր այցի ընթացքում Լուկաշենկոն պատրաստվում է հանդիպել Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնի հետ: