Նեպալի երկրաշարժից տուժած երեխաները հայտնվել են մարդկանց առևտրով զբաղվողների «թիրախում» (լուսանկարներ)

16:34 • 26.05.15

Հնդկաստանի իշխանությունները հայտնում են, որ վերջին 20 օրվա ընթացքում 26 նեպալցի երեխա են ազատել թրաֆիքինգով զբաղվող անձանց գերությունից, գրում է Daily Mail-ը։

 

«Մենք ազատել ենք 26 երեխաների և ուղարկել վերականգնողական կենտրոններ»,- The Guardian-ին ասել է Հնդկաստանի Բիհար նահանգի աշխատանքի և սոցիալական հարցերով պաշտոնյա Սանջիվ Կումարը։ 

 

Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո շատ երեխաներ խոցելի են դարձել մարդկանց առևտրով զբաղվողների կողմից։

 

Երեխաներից շատերի ծնողները կորցրել են իրենց աշխատանքը, իսկ հանցագործները կարողացել են համոզել հուսահատ ծնողներին, որ երեխաներին կտեղավորեն բարձր վարձատրվող աշխատանքների։

 

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձինք և կառույցները Նեպալի հասարակությանը թրաֆիքինգի վտանգների մասին իրազեկող արշավներ են սկսել։

 

Նեպալում տիրող իրավիճակը խոցելի է դարձնում բազմաթիվ կանանց և աղջիկների, ովքեր կարող են ենթարկվել սեռական բռնության, առևանգվել և վաճառվել ստրկության։ 

 

Հիշեցնենք, որ Նեպալում ապրիլի 25-ին տեղի էր ունեցել 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Կարմիր խաչի տվյալներով՝ երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 8,4 հազար մարդ։ Դրան հաջորդել են ևս մի քանի երկրաշարժեր։

 

A woman holds a pot as she walks through tents set up near destroyed houses in the village of Barpak in north central Nepal, nine days after a 7.8 magnitude earthquake struck the Himalayan nation

The government and development agencies are seeking money from donors to help rebuild Nepal

A man carries a block of wood recovered from his house as he walks through the debris in Nepal

A Nepalese man walks through the rubble of Kathmandu, a month after the deadly 7.8 magnitude earthquake

Campaigners said the parents of children they saved from sweatshop work were poor migrant workers from northern India who were convinced to let traffickers take their children

Children as young as eight in Nepal are being targeted by people traffickers aiming to lure them into sweatshops

Women and children queue for food in Kathmandu soon after the earthquake struck. Aid workers warn that thousands of women and girls are at risk of being snatched by sex traffickers amid the devastation