Ռուսական եռագույնը «պղծած» «Միսս Ռուսաստանի» դեմ դատախազությունը քննություն է սկսել
Ամսագրի շապիկի համար ռուսական դրոշի գույներով հագուստով լուսանկարված «Միսս Ռուսաստան» Սոֆիա Նիկիտչուկի դեմ ՌԴ Սվերդլովի մարզի դատախազությունում քննություն է սկսվել։
Ինչպես տեղեկացնում է obozrevatel.com-ը, ստուգումը Նիկիտչուկի դեմ սկսվել է այն բանից հետո, երբ գերատեսչություն է դիմել ֆիզիկական մի անձ՝ հայտնելով, որ գեղեցկուհու՝ «Հաղթանակի համը» խորագրով ֆոտոշարքը վիրավորել է իրեն։
Դիմումի հեղինակի անունը չի նշվում։
Հիշեցնենք, որ «Միսս Ռուսաստան-2015» Սոֆիա Նիկիտչուկը լուսանկարվել էր ռուսական եռագույնով՝ Հաղթանակի 70-ամյակի առթիվ։










