Իսրայելական պիցցերիան մարիխուանայով պիցցա է պատրաստել
Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է Հոլոն քաղաքում գտնվող պիցցերիաներից մեկի տիրոջը, քանի որ նրա հաստատությունում պատրաստվել է մարիխուանա պարունակող պիցցա:
Ինչպես նշում է english.alarabiya.net-ը, 2 ոստիկան պիցցա են պատվիրել, որը համտեսելուց հետո գլխապտույտի, սրտխառնոցի ու հալյուցինացիաների պատճառով հոսպիտալացվել են:
Ավելի ուշ պարզվել է, որ ուտեստի վրա օրեգանոյի փոխարեն սինթետիկ մարիխուանա է լցվել:
Պիցցերիայի տերը խոստովանել է, որ «սեփական նախաձեռնությամբ է որոշել ուտեստին թմրանյութ ավելացնել, քանի որ պատվիրատուներն իրեն շատ զիլ տղաներ են թվացել»:










