Սանկտ Պետերբուրգի ավտոկայանատեղիում առյուծի երեք ձագ են գտել

15:41 • 26.05.15

Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը Կրասնոսելսկի շրջանի ավտոկայանատեղիում վանդակ է գտել, որում առյուծի երեք ձագ է եղել, գրում է ТАСС գործակալությունը։

 

Ոստիկանությունից հայտնել են, որ կենդանու ձագերին հայտնաբերել են երեկոյան։

 

Կենդանիների տերը փաստաթուղթ է ներկայացրել իրավապահներին, որ տերը նա է, սակայն ոստիկանությունը ստուգում է՝ արդյո՞ք կենդանիների մուտքը Ռուսաստան օրինական ճանապարհով է իրականացվել։ 

 

Ուշ երեկոյան ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ձագերը մնալու են տիրոջ մոտ։