Բելգիայում քրեական հետապնդում է սկսվել Skype-ի դեմ՝ 2 հայի պատճառով. Le Soir
Բելգիայի Մեխելեն քաղաքի դատախազությունը քրեական հետապնդում է սկսել Skype ծառայության դեմ, գրում է ria.ru-ն:
Le Soir թերթի տվյալներով՝ իրավապահ մարմինները նման որոշում են կայացրել, երբ Skype-ը հրաժարվել է բելգիացի քննիչներին տրամադրել հանցավոր գործողությունների համար կասկածվող երկու անձանց խոսակցությունների ձայնագրությունը:
Քննությունը պնդում է, որ 2012 թվականին Հայաստանից երկու ներգաղթյալներ ակտիվ օգտվել են ծառայությունից՝ համաձայնեցնելով մաքսանենգությանը և գողացված ունեցվածքին վերաբերող իրենց հանցավոր մտադրությունները:
Այդ ժամանակ Skype-ում, թերթի տեղեկությունների համաձայն, հրաժարվել են դատախազության աշխատակիցներին տրամադրել կասկածյալների խոսակցությունների ձայնագրությունները՝ դա պատճառաբանելով նրանով, որ ընկերությունը Բելգիայի հեռախոսային օպերատոր չէ և այդկերպ չի կարող բելգիական օրենսդրության գործողության դաշտում հայտնվել:
Մինչդեռ Մեխելենի դատախազության կարծիքով՝ տվյալ դեպքում Skype-ը խախտել է հեռահաղորդակցությունների մասին բելգիական օրենքը:










