Պուերտոռիկացի հանգուցյալ տաքսիստն իր հուղարկավորությանը եղել է տաքսու ղեկին (լուսանկարներ)

11:08 • 26.05.15

Քաղցկեղից մահացած պուերտոռիկացի տաքսիստի հարազատները նրան հարգանքի տուրք մատուցելու յուրօրինակ տարբերակ են գտել՝ նրան «նստեցնելով» տաքսու ղեկին, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Վերջին 15 տարին տաքսու վարորդ աշխատած հանգուցյալին փողկապ ու գլխարկ են հագցրել։

 

Toyota Corolla մակնիշի մեքենան, որը մինչև մահ վարել էր Վիկտոր Պերես Կարդոնան, կայանված է եղել հուղարկավորության տան բակում։

 

«Նման բան այստեղ երբևէ չէր եղել»,-ասել է հանգուցյալի դուստրը՝ հավելելով, որ մինչև տաքսի վարելը հայրն ավտոբուսի վարորդ է եղել։

 

Նա նշել է, որ որոշ մարդիկ հուղարկավորության ընթացքում նստել են նրա մեքենան, որպեսզի վերջին անգամ Կարդոնայի ուղևորը լինեն։


Puerto Rico Taxi Wake

Puerto Rico Taxi Wake