Տեխասում գետը քշել-տարել է 13 բնակչով իջևանատունը (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի կենտրոնական հատվածում վարարած Բլանկո գետն իր ճանապարհին քշել-տարել է մի իջևանատուն, որում այդ պահին եղել է 13 մարդ:
Ինչպես նշում է lenta.ru-ն, նրանցից 12-ը ներկա դրությամբ համարվում են անհետ կորած: Աղբյուրը մանրամասնում է, որ ջրհեղեղը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Վարարած գետը հիմքից քանդել է իջևանատունն ու իր հետ տարել:
Դրա բնակիչների ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ: Նշվում է, որ փրկարարները գտել են շինության առանձին հատվածներ: Իջևանատան միակ փրկված բնակիչը պատմել է, որ դրանում եղել է 2 ընտանիք:
















