Մեքսիկայի հյուսիսում տորնադոյի հետևանքով 11 մարդ է մահացել (լուսանկարներ)
Առնվազն 11 մարդ սահմանամերձ մեքսիկական Սյուդադ-Ակունյա քաղաքով անցած ավերիչ տորնադոյի զոհ է դարձել, տուժել է 229 մարդ: Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Այժմ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարված:
Փոթորկի հարվածը տեղի է ունեցել վաղ առավոտյան, ընդ որում՝ տորնադոն տևել է ընդամենը վեց վայրկյան, սակայն հասցրել է աղետալի ավերածություններ առաջացնել:
Ինչպես նշում են ականատեսները՝ քաղաքի փողոցներում քաոս է տիրել՝ ծառերից «կախված» մեքենաներ, իսկ ճանապարհներին՝ ընկած մարդիկ:
Կոաուիլա նահանգում օպերատիվ շտաբ է ստեղծվել տարերքի հետևանքները վերացնելու համար:
Փոթորկից տուժել է նաև Ռիո Գրանդեի մյուս ափին գտնվող Տեխասի Դել-Ռիո քաղաքը:

















