Վատիկանի բանկի զուտ շահույթն ավելացել է 24 անգամ
Վատիկանի բանկը, որը պաշտոնապես կոչվում է Կրոնական գործունեության ինստիտուտ, 2014 թվականին ավելացրել է իր զուտ շահույթը մոտ 24 անգամ՝ մինչև 69,3 միլիոն եվրո, գրում է lenta.ru-ն: 2013 թվականին շահույթը կազմել է 2,9 միլիոն եվրո:
Նման աճը կապում են բանկի ղեկավարությանը փոխելու Հռոմի պապի որոշման հետ: Նոր մենեջմենթը հրաժարվել է հարյուրավոր հաճախորդներից և զգալիորեն ավելացրել ֆինանսական ինստիտուտի գործունեության թափանցիկությունը:
Պատմության ընթացքում առաջին անգամ բանկը տարեկան հաշվետվություն է հրապարակել 2013 թվականի հոկտեմբերին: Փաստաթղթի համաձայն՝ 2012 թվականին կազմակերպությունն ունեցել է 18,9 հազար հաճախորդ: Այժմ նրանց թիվը 15 հազար 181 է:










